Վաճառել է և ավիատոմսեր, և թմրամիջոցներ (տեսանյութ)
Երևանի բնակիչի 45-ամյա Գ. Մխիթարյանը միաժամանակ զբաղվել է և ավիատոմսերի վաճառքով, և թմրանյութերի:
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում թրմամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել: Հետախուզական միջոցառումների շնրոհիվ պարզվել է, թե ինչքով է զբաղվում Գ. Մխիթարյանը:
Թմրամիջոցներ պահելու և իրացնելու փաստով Քրեական օրենսգրքի 266–րդ հոդվածի հատկանիշներով քրական գործ է հարուցվել: Գ. Մխիթարյանը կալանավորված է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին