Իրավունք 14:51 20/03/2015

Գյումրիի սպանության գործ. Այս պահին ձեռք բերված եզրակացությաններով՝ Պերմյակովը դեպքի վայրում մենակ է եղել

Ավետիսյանների գործով դատաձգաբանական եզրակացությունների արդյունքների համաձայն, դեպքի վայրում հայտնաբերված բոլոր կրակոցներն արձակվել են նույն զենքից, որն ամարկցված է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշանակված փորձաքննության մասին մանրամասներ ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերված բոլոր 28 պարկուճն արձակվել է նույն ինքնաձիգից, որը հայտնաբերվել է դեպքի վայրում»,- ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:

Լ. Սահակյանը նաև նշեց, որ գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի, կոշիկների վրայի քրտինքի հետքերը խմբային նույն պատկանելիությանն են: Սակայն 100 տոկոսով հստակություն կլինի, երբ լինեն դատագենետիկական փորձաքննության արդյունքները:

Իրավահաջորդների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանն ասաց, որ դատակենսաբանական փորձաքննության են ենթարկվել դեպքի վայրում հայտնաբերված մի շարք օբյեկտներ, նաև զինվորական հագուստի, գլխարկի վրա հայտնաբերված մազերը: Պարզվել է, որ բոլորը թողնված են կոնկրետ այն խմբի արյուն ունեցող անձի կողմից, որն ունի Պերմյակովը: Երեք իրի վրա հայտնաբերվել է թքի առկայություն, որը կրկին նույն խմբի արյուն ունեցող անձի կողմից է թողնված, որն ունի Պերմյակովը: Ե. Սարգսյանն ասաց, որ միայն բոլոր տվյալների համակցության ամբողջությամբ կարող են պարզել, թե իրականում Պերմյակովն է այնտեղ եղել, թե ոչ: Այս առումով նա կարևորեց նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքները, որոնք կլինեն մոտ ժամանակներում:

«Ինչ ունենք այս պահին. նախ այն, որ բոլոր կրակոցներն արձակվել են նույն ինքնաձիգից, որն ամրակցված է եղել Պերմյակովին, որը հայտնաբերվել է դեպքի վայրում: Չունենք որևէ եզրակացություն, որը հերքի Պերմյակովի՝ այնտեղ գտվելը կամ որ մեկ ուրիշն է կրել նրա հագուստը: Իսկ մնացած հարցերի պատասխաններն ակնկալում ենք գենետիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո»,- ասաց Ե. Վարոսյանը:

Ինչ վերաբերում է Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջային երեք հեռախոսին, Ե. Սարգսյանն ասաց, որ այս պահին այդ հեռախոսները գտնվում են ռուսական կողմի մոտ:

«Իրականում շատ կարևոր է ինչպես այդ հեռախոսների, այնպես էլ Պերմյակովի՝ գտնվելու ժամանակ կրած հագուստի ճանաչումն իրավահաջորդների կողմից: Եթե իրականում դրանք ճանաչվեն իրավահաջորդների կողմից, հետևաբար, իրոք, դրանք տարվել է այդ տանից, ինչը կխոսի այն մասին, որ Պերմյակովը գտնվել է այդ տանը: Իսկ այն, որ հագուստներն ու բջջայինները ռուսական կողմի մոտ են, տրամաբանական է, քանի որ հենց նրանք են հայտնաբերել Պերմյակովին»,- ասաց Լ. Սահակյանը՝ հավելելով, որ այն պահից սկսած, երբ ինչ որ գործողություններից հետո դրանք հայտնվեն հայկական կողմում, կատարվի ճանաչում, այս գործը հնարավոր կլինի ավելի բազմակողմանի քննել:

Հարցին, թե Պերմյակովի հոգեկան առողջության վերաբերյալ որևէ եզրակացությո՞ւն կա, Լուսինե Սահակյանն ասաց, որ Հայաստանում իրականացվող քննությունը, այս վարույթի շրջանակներում դեռևս չի նշանակվել փորձաքննություն: Միաժամանակ հավելեց, որ տուժողների ներկայացուցիչների հետ քննարկում են նման միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն դա ևս պետք է համապատասխան փուլում լինի:

Արդյո՞ք խլացուցիչ օգտագործվել է, թե՞ ոչ: Ե. Վարոսյանն ասաց, որ դա կպարզվի հետքաբանական փորձաքննությամբ, որի արդյունքը դեռ չեն ստացել:

Պերմյակովը չբերվեց դեպքի վայր՝ տեղազննության համար, հայկական կողմը չի՞ փորձելու որևէ միջնորդություն ներկայացնել, Լ. Սահակյանը պատասխանելով հարցին, ասաց. «Անպայման չէ, որ բոլոր քրեական գործերի դեպքում լինի դեպքի վայրի զննություն: Դա որոշվում է քննիչի կողմից գործի քննության ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում: Որոշ դեպքերում նույնիսկ սխալ է, որ անձը բերվում է դեպքի վայր. ցուցմունք է տալիս առանց դեպքի վայրն իմանալու, երբ տեսնում է ու արդեն որոշակի պատկերացում է կազմում, հետագայում շտկում է իր ցուցմունքը: Այսինքն նույնիսկ կարող է դա վնասել քրեական գործին»:

Ինչ վերաբերում է քննության նկատմամբ եղած վստահությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ հայկական կողմից վարույթ իրականացնող մարմինն իրենց հետ համագործակցության եզրեր փորձում է գտնել, թույլ են տվել ներկա լինել բոլոր փորձաքննություններին:

«Արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալու համար դեռ վաղ է»,-ասաց նա:
 
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:

Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:

Նախորդող հրապարակումներ՝
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}