Գոհար Ենոքյանի հարցով ԱԺ բոլոր խմբակցությունների ստորագրությունները կներկայացվեն Գլխավոր դատախազություն
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է: ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հավաքվել է 37 ստորագրություն և դրանք բոլորը կներկայացվեն Հայաստանի գլխավոր դատախազություն:
«Ստորագրահավաքին մասնակցել են Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև` Հանրապետական խմբակցությունից», -փոխանցեց Բաբայանը:
Նշենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր մայիսի 4-ի երեկոյան, հարցաքննությունից անմիջապես հետո: Նա կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու մեջ: Մեր տեղեկություններով, սա հին քրեական գործ է դեռ 2012 թվականին հարուցված և ցուցմունք տվողը հենց Կարո Կարապետյանն է եղել: Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, սակայն այս մարմինը առայժմ որևէ մանրամասն չի հրապարակում գործի վերաբերյալ: Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը գործը համարում էր շինծու և անհիմն: Գոհար Ենոքյանին ձերբակալելու մասին ՀՔԾ որոշման դեմ փաստաբանը բողոքներ էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, ԱԱԾ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Նախորդող հրապարակումներ`
Գոհար Ենոքյանի փաստաբանը ՀՔԾ որոշման դեմ բողոքներ է ներկայացրել
Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է
Ազգային ժողովում ստորագրահավաք է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրո
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին