2-ամյա երեխան մահացել է, քանի որ մայրը տարված է եղել Facebook-ով
Մեծ Բրիտանիայում կնոջը դատապարտել են 5 տարվա ազատազրկման 2-ամյա որդու մահվան համար: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մոր` Facebook-ով տարված լինելու պատճառով:
2 տարեկան երեխան ընկել է տան այգում գոյացած ճահիճը: Իսկ կինն այդ ընթացքում հեռախոսով Facebook-ում տարված լինելու պատճառով երկար ժամանակ չի նկատել որդու անհետանալը: Իսկ երբ ուշքի է եկել, փորձել է փրկել, բայց ապարդյուն` երեխան կենդանության նշաններ չի տվել, տեղեկացնում է NTV-ն:
Կնոջը մեղադրել են ծնողական պարտականությունները վատ կատարելու համար: Բացի այդ դատարանը որոշել է, որ կինը վտանգ է ներկայացնում ցանկացած երեխայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին