Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախօրեին արած հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազության կողմից կուսումնասիրվի և համապատասխան իրավական ընթացք կտրվի: Panorama.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից:
Հիշեցնենք, որ նախօերին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Լևոն Զուրաբյանը խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն ստանալու համար:
Ընդդիմադիր գործչի հայտարարության վերաբերյալ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասել էր. «Այդ հայտարարությունը ես համարում եմ բացարձակ մառազմատիկ երևույթ: Կարծում եմ, որ այս հարցերն իրավական հարթության վրա կքննարկվեն»:
Նախորդող հրապարակումներ՝
«Մառազմատիկ հայտարարություն է». ՍԴ նախագահը՝ Լևոն Զուրաբյանին. News.am
Իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին