Քաղաքական 19:44 01/05/2012

«Կարողա՞ էսօր միտինգ էլ ա լինելու». Մարդիկ սպասում էին Ձախ Հարութի երգերին

Այս պահին Ազատության հրապարակը բավականին բազմամարդ է. նախապես ժամը 19:00-ին հայտարարված «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը մեկնարկեց քիչ առաջ: Դատելով քաղաքացիների խոսակցությունից` նրանք եկել են ունկնդրելու Ձախ Հարութին (Հարություն Փամբուկչյան): Հիշեցնենք` այս կուսակցության նախընտրական տեսահոլովակում երգում էին Ձախ Հարութն ու Ռուբեն Հախվերդյանը:

«Կարողա՞ էսօր միտինգ էլ ա լինելու», -տեսնելով աստիճաններով բեմահարթակ բարձրացող կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` զարմացած հարցրեց մի կին:

Այնուհետև իմանալով, որ համերգը հաջորդելու է «Ժառանգության» հանրահավաքին` բավականին սրտնեղեց: Այս պահին բեմահարթակում են «Ժառանգության» համամասնական ցուցակի ներկայացուցիչները, նաև` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Նկատենք, որ «Ժառանգության» գործիչները հրապարակ են եկել ընտանիքի անդամների հետ:

Լրագրողների հետ զրույցում գնահատելով իր ղեկավարած քաղաքական ուժի ընտրվելու հնարավորությունները` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգություն»-ն ու հայ ժողովուրդն այսօր կանգնած են պետականության «ողջ ընթացքի փոփոխության ամենակարևոր փուլում»:

«Շարքային քաղաքացին ու հայ մարդն արդեն գիտակցական հզոր փոփոխություն է ապրել»,- ասաց Հովհաննիսյանն ու վստահություն հայտնեց, որ մի քանի օր անց Հայաստանն ունենալու է իշխանության փոփոխություն` «ազատ ու արդար ընտրությունների միջոցով»:

«Եթե ազատ ու արդար ընտրություններ լինեն, ապա հայ ժողովուրդը կլինի մեծամասնություն և «Ժառանգություն»-ը` իր գործընկերների հետ միասին, կդառնա մեծամասնություն կազմող ուժ` Ազգային ժողովում: Իսկ, եթե շարունակվեն գողացված ձայներն ու կեղծված ընտրությունները, դուք «Ժառանգության» հետ ժողովրդին կգտնեք հրապարակում», -հավելեց կուսակցության առաջնորդը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա հենց իրենց, Րաֆֆի Հովհաննիսյանը ի պատասխան նկատեց, որ «Ժառանգություն»-ը միշտ առաջնորդվել է վերկուսակցական շահերով` գերադասելով քաղաքացու իրավունքը:

«Նրանք, ովքեր տեսել են մեր գործունեությունը Ազգային ժողովում, տեսել են, թե յոթ պատգամավոր ինչպիսի գործունեություն է կարողացել ծավալել: Բոլորը գիտեն, որ չկա ցուցակ, որն ավելի հաշվետու է, շիտակ է, անշահախնդիր է, քան մերն է», -հավելեց ընտրություններում պայքարող ուժի ղեկավարը:

Ապրիլի 7-ից` նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն»-ը շրջել է Հայաստանի տարբեր մարզերով ու համայնքներով, եղել Երևանի տարբեր շրջաններում: Նախընտրական քարոզարշավը Հայաստանում կավարտվի մայիսի 4-ին:

 

 

  

 

  

 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:26
Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am
11:20
Տեղի ունեցավ հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը
Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:
Աղբյուր` Panorama.am
11:14
Թայվանում զոհերի թիվը հասել է 94-ի
Զոհերի մեծ մասը դուրս են բերվել փլուզված 17 հարկանի շենքի փլատակներից:
Աղբյուր` Panorama.am
11:00
ԿՏԱԿ-ի տնօրենը` դպրոցների վարկանիշավորման գաղտնիքների մասին
Հնարավո՞ր է, որ դպրոցի տնօրենը սխալ կամ ուռճացված տվյալներ ներկայացնի իր ղեկավարած դպրոցի մասին
Աղբյուր` Panorama.am
10:50
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Վիլեն Գալստյանին
«Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաև մեր երկրի սահմաններից դուրս»
Աղբյուր` Panorama.am
10:41
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Աղբյուր` Panorama.am
10:30
Հանրահռչակ պրիմա-բալերինաներն ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս. Վիլեն Գալստյան
Վիլեն Գալստյանն այսօր դառնում է 75 տարեկան: Panorama.am-ը զրուցել է բալետմայստերի հետ՝ անցած ուղու, հայկական բալետի դպրոցի ձևավորման, այսօրվա հայկական բալետի մասին:
Աղբյուր` Panorama.am
10:20
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի...
Աղբյուր` Panorama.am
10:17
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ»
Արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:
Աղբյուր` Panorama.am
10:00
Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ԼՂՀ ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ:
Աղբյուր` Panorama.am
09:53
Լևոն Մկրտչյանը՝ ԿԳ նախարար դառնալու մասին. «Իրավունք»
«Ոչինչ այս պահին ասել չեմ կարող, համբերեք, եթե նման բան լինի, առաջիկա երկու օրերին բոլորս էլ կտեղեկանանք: Հիմա ոչինչ ասել չեմ կարող, ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:50
ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան. «Հրապարակ»
Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան։ Խոսվում է 6 աթոռի մասին։ Ընդ որում՝ ՀՅԴ-ականները...
Աղբյուր` Panorama.am
09:47
Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի ծիծեռնակաբերդի խճուղու ...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հանրապետություն» կուսակցությունը մերժել է միասնական հանրահավաք անելու «Նոր Հայաստանի» առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «Հանրապետություն» կուսակցությունը մերժել է մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՀՀԿ-ական մարզպետը չգիտի, որ իր մարզը հանձնում են ՀՅԴ-ին. ՀԺ
Երեկ երեկոյան ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հ1-ի եթերում հայտարարել է, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում Դաշնակցությանն...
Աղբյուր` Panorama.am
09:37
Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական  հեղափոխություն: Թե...
Աղբյուր` Panorama.am
09:33
Վալովայայի հայտարարությունները «փոթորկել» են ներիշխանական դաշտը. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ում կարդում ենք. «Օրերս ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայայի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Վահան Բաբայան. «Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Վահան Բաբայանի հետ: -Պարոն Բաբայան, փաստորեն, չեք...
Աղբյուր` Panorama.am
09:27
Շավարշ Քոչարյանի լոբբինգով զբաղվում է նախկին վարչապետը. «Իրավունք»
Ակտիվանում են լուրերը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Օլեգ Եսայանին կփոխարինի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ լուրերի՝ Շ. Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն. «Ժողովուրդ»
Հայաստանում գրանցված կուսակցությունների  թիվն այս պահին 79 է. Այս մասին «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Այսօր երեկոյան պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքը. ՀԺ
Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի և արդյունքների մասին: «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
09:13
Օմբուդսմենի հարցը կորոշվի այսօր
Օմբուդսմենի թեկնածուներն են` Զարուհի Փոստանջյանը, Նարեկ Ալոյանը և Արման Թաթոյանը
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՆ խորհուրդը. Սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ:
Աղբյուր` Panorama.am
20:22
Փակ է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Աղբյուր` Panorama.am
20:06
Պաշտպանության փոխնախարար. Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է
Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը:
Աղբյուր` Panorama.am
20:00
Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում երեխա է մահացել
Հայտնի է, որ երեխան իրեն վատ է զգացել, հաստատության տնօրենը շտապ օգնություն է կանչել:
Աղբյուր` Panorama.am
19:51
2015թ․-ին Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 51.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ․-ին Հայաստանում արտադրվել է 9 639.5 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2014թ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:41
ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության դրական դինամիկան կպահպանվի
ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Աղբյուր` Panorama.am
19:34
Թուրքական բանակը խոշոր գործողություններ է սկսել Թունջելիում
Թուրքական «Haber7» լրատվական կայքի համաձայն` Մնձուրի լանջերին թուրքական բանակը օդային տեխնիկայի ու զրահամեքենաների գործադրմամբ խոշոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լեռնիկ Ալեքսանյանը՝ ՀՀԿ ՀՅԴ համագործակցության մասին
16:39 11/02/2016

Լեռնիկ Ալեքսանյանը՝ ՀՀԿ ՀՅԴ համագործակցության մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}