Իրավունք 17:14 03/05/2012

Ստյոպա Սաֆարյանի բուկլետ պատռողներից մեկը ուսանող է. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել  ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքի վերաբերյալ:

Ոստիկանության Մալաթիայի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 27.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումի քննարկմամբ պարզվել է, որ վերջինս հայցով դիմել է դատարան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանի թեկնածությունն անվավեր համարելու համար: 27.04.2012 թ. ժամը 19:30-ի սահմաններում, Կ. Բոթոյանի լիազոր ներկայացուցիչ Համլետ Պապոյանը զանգահարել է Վ. Հովսեփյանին՝ վերջինիս հետ դատարան ներկայացրած հայցը քննարկելու և դրա անհիմն լինելը ապացուցելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում Հ.Պապոյանի ձեռքից հեռախոսը վերցրել է Կ. Բոթոյանի համակիր Սերգեյ Մանուկյանը և դատարան դիմելու համար ամոթանք և հայհոյանք է տվել Վ. Հովսեփյանի հասցեին:
Նկատի ունենալով, որ Վ.Հովսեփյանին զանգահարել են Սևան քաղաքից՝ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ցուցումով նյութերը տարածքային ենթակայության կարգով 28.04.2012 թ. ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012թ. - Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի 26.04.2012 թ. համարի «Աջափնյակում հնարավոր են զոհեր»վերտառությամբ հոդվածի` Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներին, իր վստահված անձանց, շտաբի պետերին հրավիրում և ավտոմատները պատերից կախելով սպառնում են: Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տվել, որ Ավան համայնքի թիվ 3 և 6 փողոցներում իր և իր վստահված անձանց կողմից նախընտրական քարոզարշավ իրականացնելու ժամանակ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իրենց լիազորությունների իրականացմանը: Պարզվել է, որ նշված երիտասարդներից մեկը Երևանյան  քոլեջներից մեկի 1-ին կուրսի սան է, ծնված` 1997 թ. , որը նույն օրը Ավանի 3-րդ փողոցում պատռել է «Ժառանգություն»կուսակցության բուկլետը: Կատարվում է հետաքննություն:

Տեղեկատվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդ խաղում զիջեց Բելառուսի թիմին
Կայացել է Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների ընկերական երկրորդ հանդիպումը: Բելոռուսները հաղթել են 4:0 հաշվով:
Աղբյուր` Panorama.am
09:03
Մատչելի, պարզ, հասկանալի. ԱԺ Կանոնակարգ օրենքի մշակումը վերջնական փուլում է
Նախագիծը շուտով կներկայացվի ԱԺ խմբակցություններին
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ նախագահ. Բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, այցելել «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Աղբյուր` Panorama.am
23:14
ՀՀ նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին
Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում:
Աղբյուր` Panorama.am
20:00
Անհավանական գտածո. Հին Եգիպտոսի ժամանակների ամենափոքր դագաղը
Դրանում գտնվել է մարդկային սաղմ:
Աղբյուր` Panorama.am
19:51
Դրամապանակը վերադարձրած անօթևանին աշխատանք են տվել
44-ամյա անօթևան տղամարդու գրպանում ընդամնեը 25 ցենտ գումար կար, երբ նա գտավ դրամապանակը:
Աղբյուր` Panorama.am
19:45
Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը
Մրցաշարի հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող Ադլի Ահմեդը: Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից վաստակել է 9-ը միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:
Աղբյուր` Panorama.am
19:39
Շաբաթվա ամենատպավորիչ լուսանկարներն՝ աշխարհից
«Ինտերֆաքս»-ը ներկայացնում է շաբաթվա ամենահետաքրքիր լուսանկարներն՝ աշխարհի տարբեր ծայրերից: Ցուցարարներ՝ Բրազիլիայի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:31
Եմենից արձակված արկի պայթյունից Սաուդյան Արաբիայում երեխա է զոհվել
Այսօր Սաուդյան Արաբիայում արկի պայթյունի հետևանքով փոքրիկ երեխա է մահացել: Արկը բաց է թողնվել Եմենի տարածքից: Այդ մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մաու. «Օլիմպիական խաղերն իսկական ֆիասկո էին, ձախողում, աղետ»
Ֆրանսիացի թենիսիստ Նիկոլյա Մաուն մեկնաբանել է իր և իր զույգի` Պիեռ-Յուգ Էրբերի անհաջող մրցելույթները Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերում:
Աղբյուր` Panorama.am
19:23
Մահացել է Compass համակարգչի ստեղծողը
75 տարեկան հասակում մահացել է Compass պորտատիվ համակարգչի` ժամանակակից նոթբուքի նախատիպի ստեղծող բրիտանացի Ջոն Էլենբին: Լուրը գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Մարատ Բուտուևը պայմանագիր ստորագրեց Հայաստանի չեմպիոնի հետ
Բուտուևն «Ալաշկերտում» փորձաշրջան էր անցնում և թիմի կազմում մասնակցել է Իրաքի «Զախո» թիմի հետ միջազգային ընկերական խաղին:
Աղբյուր` Panorama.am
19:07
Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը ապատեղեկատվություն են. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության Նախարարությունը հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու  խոցելու լուրերը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Գյուղապետարանների աշխատակից թեկնածուներն իրար հետևից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում
Տավուշի մարզի Չորաթան համայնքում էլ ինքնաբացարկ է ներկայացրել համայնքապետարանի պահակը:
Աղբյուր` Panorama.am
18:51
Ընտրվել է երևակայական կիթառի առաջնության հաղթողը
Որպես մրցանակ՝ հաղթողին տրվում է իսկական կիթառ:
Աղբյուր` Panorama.am
18:45
Երևանում բնակիչը շենքի նկուղում արկ է հայտնաբերել
ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս
Աղբյուր` Panorama.am
18:41
Սերենա Ուիլյամս. «Օլիմպիադայից առաջ այլընտրանք չունեի»
Սերենա Ուիլյամսը թենիսի Ամերիկայի Բաց առաջնության նախօրեին հայտարարել է, որ Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերից հետո իրեն անհամեմատ լավ է զգում:
Աղբյուր` Panorama.am
18:36
Մաֆիա անունով շունը Իտալիայի երկրաշարժից փրկել է ընտանիքի բոլոր անդամներին
Իտալիայի Ամատրիչի քաղաքում Մաֆիա անունով շունը փրկել է ընտանիքի բոլոր անդամներին՝ տասը րոպե առաջ նրանց արթնացնելով քնից՝ ասես կանխազգալով...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մոսկվայում հրդեհի հետևանքով բոլոր մահացածները երիտասարդ կանայք են
Կանայք եղել են հանդերձարանում և չեն կարողացել դուրս գալ այնտեղից
Աղբյուր` Panorama.am
18:04
Ծննդյան 10-ամյակին պանդան տորթ է նվեր ստացել
Մալայզիայի կենդանաբանական այգում ապրող պանդաներից մեկը իր ծննդյան 10-ամյակի կապակցությամբ մեծ տորթ է նվեր ստացել: Հսկա պանդայի մեկուկես տարեկան...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մոուրինյո. «Ես գիտեմ, որ Մխիթարյանը սուպերխաղացող է»
Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին` բացատրելով, թե ինչու վերջինս քիչ խաղաժամանակ է ստանում Պրեմիեր լիգայի խաղերում:
Աղբյուր` Panorama.am
17:44
Արծվանիկ գյուղում այս տարի առաջին դասարան կհաճախի 5 երեխա
«Մեր գյուղը նորմալ գյուղ ա, մանկապարտեզ ունենք, 17 երեխա ա հաճախում»
Աղբյուր` Panorama.am
17:33
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը վաճառել է մեդալը` հիվանդ երեխայի վիրահատության ծախսերը հոգալու համար
Աճուրդում արծաթե մեդալը վաճառվել է 84,000 դոլարով: Այն գնել է Լեհաստանի մեծահարուստ մի ընտանիք: Գումարը փոխանցվել է Նյու-Յորքի կլինիկաներից մեկին:
Աղբյուր` Panorama.am
17:20
Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում. ՔԿՎ
ՀՀ ԱՆ Քրեակատարաողական ծառայությունը պատասխանել է Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ մտահոգություններին:
Աղբյուր` Panorama.am
17:03
Տիգրան Բարսեղյան. «Վարդարի» խաղը լավատեսություն է ներշնչում»
«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն իր կարիերան կշարունակի Մակեդոնիան ներկայացնող «Վարդար» ակումբում:
Աղբյուր` Panorama.am
16:47
Երիտասարդ հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար
Օգոստոսի 31-ին թիմը կվերջացնի ուսումնամարզական հավաքը, իսկ սեպտեմբեր 1-ին կմեկնի մրցավայր:
Աղբյուր` Panorama.am
16:37
Արդարադատության նախարարն ողջունեց լրագրողների նախաձեռնությունը
Բացվեց «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքը:
Աղբյուր` Panorama.am
16:25
Հաղորդվել է Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի պատճառը
Մոսկվայի հյուսիսարևելյան մասում գտնվող պահեստներից մեկում  բռնկված հրդեհի պատճառ է դիտարկվում կարճ միացումը: Լուրը գրում է Rosbalt.ru-ն՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օլիմպիական խաղերի մեդալակիրները վերադարձան հայրենիք
03:23 27/08/2016

Օլիմպիական խաղերի մեդալակիրները վերադարձան հայրենիք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}