Տնտեսություն 15:33 11/07/2013

Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները թեև ընկալվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ դրանց մեջ կա որոշակի տարբերություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան:

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային, ջրային, արևային, երկրաջերմային, կենսազանգվածի ռեսուրսները: Հողմային, արևային և երկրաջերմային ռեսուրսները ավելի շուտ հանդիսանում են անսպառ բնական ռեսուրսներ, քան վերականգնվող ռեսուրսներ (ինչպես օրինակ ջուրը, կենսառեսուրսները) և դրանց վերականգնվող էներգիայի աղբյուրներ անվանելը ավելի շուտ պայմանական ձևակերպում է: Ընդհանրապես էներգիայի այլընտրանքային ռեսուրսները յուրացնող տեխնոլոգիաներից են՝ հողմային կայանները, արեգակնային ֆոտովոլտայիկ կայանները, կենտրոնացված արևային էներգիայի (ջերմային) կայանները, արևային մարտկոցները, արևային ջրատաքացուցիչները, հիդրոկուտակիչ կայանները, ջերմային պոմպերը, փոքր հիդրոէլեկտրակայանները, կենսազանգվածով աշխատող կայանները և սարքավորումները, կենսավառելիքների ստացման տեխնոլոգիաները, էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցները, ջրածնային էներգիայի ստացման տեխնոլոգիաները, էներգախնայողություն ապահովող համակարգերը և այլ հարյուրավոր տեխնոլոգիաներ:

Ինչպես տեսանք նախկին հոդվածներում Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:

Դիտարկենք հողմային, արևային և ջերմաէներգետիկ (գեոթերմալ) ռեսուրսների զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական ասպեկտները: Հենց սկզբից կարող ենք ասել, որ պետք չէ պատրանքներին տրվել, նույնիսկ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար կատարյալ պայմանների ապահովման դեպքում, այն երկար ժամանակ չի դառնալու Հայաստանի էներգետիկ հզորությունների ձևավորման հիմնական աղբյուրը, սակայն կարող է լինել դրա մի կարևոր ուղղությունը և աստիճանաբար տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերել գերակշռող դեր, հատկապես էլեկտրաէներգիայի ստացման ոլորտում: Ընդհանրապես դրանց զարգացման պարզ ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հատկապես հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը մեր երկրի առավելությունն է, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը, ընդհանրապես թույլ մենեջմենթը և տնտեսական անարդյունավետ համակարգը, դրան նպաստող իրավա-օրենսդրական հենքի բացակայությունը, այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը, գործող բյուրոկրատական համակարգը և այլ բազմաթիվ գործոններ դրանց զարգացմանը արգելակող հիմնական խոչընդոտներն են:

Նախևառաջ նշենք, որ Վերակագնվող էներգիայի միջազգային գործակալության զեկուցագրի համաձայն (IRENA- Renewable Power Generation Costs in 2012: An Overview), ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկան շարունակում է արագ զարգանալ և նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումները նվազեցնում են վերականգնվող էներգիայի աղբյուրներից էներգիայի ստացման ծախսերը: Այդ զեկուցագրի համաձայն միայն 2011թ.-ին շարք են մտել նոր հողմակայաններ 41 ԳՎտ հզորությամբ, արևային ֆոտովոլտայիկ (ՖՎ) կայաններ՝ 30 ԳՎտ հզորությամբ, փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 25 ԳՎտ հզորությամբ, կենսազանգված մշակող կայաններ՝ 6 ԳՎտ հզորությամբ, կենտրոնացված արևային էներգիայի կայաններ՝ 0.5 ԳՎտ և երկրաջերմային կայաններ՝ 0.1 ԳՎտ հզորությամբ: Միաժամանակ էլեկտրաէներգիայի միջինացված ծախսերը ամբողջ աշխարհում նույնպես արագ նվազում են, օրինակ երկրաջերմային էներգիայի ստացման ծախսերը ներկայումս տատանվում են 0.5-1.2 ցենտ/կՎտ.ժ, հողմային էներգիայինը՝ 8-10 ցենտ/կՎտ.ժ, արևային ֆոտովոլտայիկ կայաններինը՝ 15-31 ցենտ/կՎտ.ժ, իսկ կենտրոնացված արևային էներգիայի կայաններինը՝ 22-25 ցենտ/կՎտ.ժ սահմաններում: Դա այն դեպքում, երբ երկրաջերմային էներգիայի միջինացված ծախսերը ընդամենը 2-3 տարի առաջ տատանվում էին 3.6-3.9 ցենտ/կՎտ.ժ, հողմայինը՝ 9-13 ցենտ/կՎտ.ժ, ՖՎ-ը՝ 40-47 ցենտ/կՎտ.ժ սահմաններում: Ինչպես տեսնում ենք ամենաթանկ էներգիա և էլեկտրաէներգիա ներկայումս ապահովում են արևային ՖՎ և էներգիայի կայանները, իսկ ամենացածր՝ երկրաջերմային կայանները: Այսպիսով, ամբողջ աշխարհում ամենաարագ տեմպերով հատկապես մեծանում են հողմակայանների, ՓՀԷԿ-երի և արևային ֆոտովոլտայիկ կայանների հզորությունները, միաժամանակ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում արագ տեմպերով նվազում են այլընտրանքային էներգիաների ստացման ծախսերը, ինչը կարևոր փաստարկ է մեզ մոտ հողմային և արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման համար: Նվազում են նաև այդ կայանների կառուցման ծախսերը և ավելանում դրանց կարողության կամ հզորության գործակիցները:

Մեր երկրում արևային, հողմային և երկրաջերմային ռեսուրսների ներուժի գնահատական տալը խիստ հարաբերական է, դրանց գնահատման գիտական և համապարփակ աշխատանքներ, որոնք ունակ են տալ այդ ռեսուրսների ֆիզիկական, տեխնիկական և տնտեսական հզորությունները դեռևս չեն կատարվել: Այնուամենայնիվ, որոշ տեղական և միջազգային կառույցների կողմից որոշակի հետազոտություններ և գնահատականներ տրվել են: Օրինակ, համաձայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) գնահատականների, արեգակնային ֆոտովոլտայիկ կայաններով հնարավոր է ապահովել 1000 ՄՎտ-ը գերազանցող էներգետիկ հզորություններ, հողմակայանների միջոցով տեխնիկապես հնարավոր է 300-500 ՄՎտ հզորությունների ստեղծում, երկրաջերմային էներգիայի կայանները կարող են ապահովել՝ 25-75 ՄՎտ հզորություն, իսկ արևային կոլեկտորային կայանների միջոցով հնարավոր է ապահովել 1000 ՄՎտ-ը գերազանցող հզորություններ: Որոշ այլ գնահատումների համաձայն Հայաստանում տեսականորեն հողմային կայանների կարողությունը կարող է կազմել մինչև 5000 ՄՎտ: Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գնահատականների համաձայն հողմային կայանները կարող են ձևավորել մոտ 450 ՄՎտ հզորություններ, էլեկտրական էներգիայի տարեկան 1.26 մլրդ կվտ.ժ արտադրության ծավալով:

Հողմային էներգետիկան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: 2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Դանիան նախատեսում է 2020 թ.-ին այն հասցնել 50 %-ի: Հողմաէներգետիկ կայանների 1 կՎտ հզորության համար ներդրումները տատանվում են $1100-2400 սահմաններում: Այսինքն 1 ՄՎտ հզորության հողմակայանի կառուցման համար ներդրումները կարող են կազմել 1.1-2.4 մլն. ամերիկյան դոլլար:

Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է: Չնայած Հայաստանում առկա հողմային էներգիայի ստացման մեծ ներուժին հողմակայանների կառուցման հետ կապված նախագծերի զգալի մասը դեռևս չի իրականացվել, թեև դրանց գործունեության համար պիտանի տեղանքները որոշվել են, որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են և կատարվում են: Տեսականորեն հողմային էներգիայի ներուժը Հայաստանում կարելի է անսահման բարձր գնահատել, սակայն աշխարհագրական և լեռնային բարդ պայմանների պատճառով սահմանափակվում են կիրառման հնարավորությունները, որի պատճառով մեծացում են տեղափոխման ու տեղադրման ծախսերը: Հզոր հողմագեներատորների գործունեության համար պահանջվում են ավելի բարձր կայմեր և երկար թիակներ, առաջանում են տեխնիկական խոչընդոտներ հողմակայանների սարքավորումների փոխադրման և տեղակայման համար:

Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Օրինակ էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով, արեգակնային ճառագայթումը անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Աշխարհում գործում են խոշոր արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) էլեկտրակայաններ, որոնց հզորությունը կարող է հասնել 20 ՄՎտ-ի: Ներկայումս նախագծվում են նաև 100 ՄՎտ հզորության կայաններ:

Ջերմային էներգիայի ստացումը կատարվում է ցածր, միջին և բարձր ջերմաստիճանային արևային կոլեկտորների օգնությամբ: Առաջին երկու դեպքում արտադրվում է ջերմային էներգիա, այսինքն դրանք արևային ջերմային մոդուլներ են` արևային ջրատաքացուցիչներ, որոնք արևային էներգիան օգտագործում են ջրի, օդի և տարբեր հեղուկ նյութերի տաքացման համար: Իսկ բարձր ջերմաստիճանային արևային կոլեկտորները դրանք կենտրոնացված արևային ջերմային կայաններն են, որոնք արևային ճառագայթումը վերածվում են ջերմային էներգիայի, որից հետո ջերմային էներգիան իր հերթին վերածում են էլեկտրական էներգիայի: Այս կայանները ունենում են սովորաբար 30-160 ՄՎտ հզորություն: Պատրաստվում են նաև փոքր հզորության արևային մարտկոցներ, ինչպես նաև էլեկտրամոբիլներ արևային մարտկոցներով: Էներգիա ստանալու համար Ֆոտոէլեկտրական ձևափոխիչների նյութերի հիմքում ընկած են լինում տարբեր նյութեր՝ օրինակ բյուրեղային սիլիցիումային շերտերը, նրբազգայուն լուսաշերտերը, օրգանական և անօրգանական տարբեր նյութերը:

Արեգակնային ֆոտովոլտայիկ կայանի ներդրումային ծախսերը 1 կՎտ-ի համար բավականին թանկ են, կախված էներգիայի ստացման տեխնոլոգիաներից կարող են տատանվել $2500-5200 սահմաններում: Օրինակ, վերջերս Իսրայելում 2 ՄՎտ հզորության արևային ֆոտովոլտայիկ կայան կառուցելու համար ներդրումները կազմել են 8.5 մլն ԱՄՆ դոլլար: Իսկ կենտրոնացված արևային ջերմային կայանների համար ծախսերը կարող են տատանվել 1 կՎտ-ի համար $4000-6000 սահմաններում:

Երկրաջերմային էներգետիկա: Հայաստանում երկրաջերմային ռեսուրսների ուսումնասիրությունն ու երկրաջերմային էներգետիկայի զարգացումը նույնպես հեռանկարային նշանակություն կարող է ունենալ, քանի որ Հայաստանի ընդերքում մագմային օջախների առկայությունը ենթադրում է երկրաջերմային ռեսուրսների մեծ պաշարներ: Երկրաջերմային կայանների կառուցման ծախսերը թեև թանկ են 1 կՎտ-ի համար 2000-4000 ամերիկյան դոլլար սահմաններում, սակայն դրանցից էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի ստացման ինքնարժեքը համեմատաբար էժան է: Նշենք, որ երկրաջերմային կայանները ապահովում են Իսլանդիայի էլեկտրաէներգիայի 19%-ը և տաք ջրի ու ջեռուցման 87%-ը: Հայաստանում երկրաջերմային էներգիայի վատ ուսումնասիրության պատճառով դեռևս շատ բան ասել չենք կարող ամբողջ ներուժի և զարգացման հեռանկարների մասին: Հայաստանում նախատեսված է երկրաջերմային էլեկտրակայանի (ԵՋԷԿ) կառուցման ծրագիր, որն ենթադրվում է, որ կունենա տեղակայման 25 ՄՎտ հզորություն, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը կկազմի 194.4 մլն կՎտ.ժ, իսկ գումարային ներդրումները` մոտ 39 մլն ԱՄՆ դոլար: ԵՋԷԿ-երի աշխատանքները կախված չեն եղանակային փոփոխություններից և բնորոշ են հզորության գործակիցների առավել բարձր արժեքներ՝ մոտ 90-95%, իսկ հողմային, արեգակնային և փոքր հիդրոէլեկտրակայանները սեզոնայնության և եղանակի փոփոխության պատճառով աշխատում են կարողությունների 25-40 % չափով:

Ընդունված է, որ վերականգնվող էներգետիկան դրական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քանի որ այն ի տարբերություն ջերմակայանների կրճատվում է ջերմոցային գազերի արտանետումները, նվազում է ջրի սպառումը, օդի աղտոտումը, կրճատում է վնասակար թափոնները: Իսկ վերականգնվող էներգետիկային բնորոշ բնապահպանական խնդիրներից են՝ հողերի օտարման խնդիրը, լանդշաֆտի փոփոխությունը: Օրինակ հողմակայանների գործունեությունից առաջանում են ցածր և բարձր հաճախականության աղմուկներ, էլեկտրամագնիսական ճառագայթում, թրթռումներ, ինֆրաձայնային աղմուկը բացասական է ազդում կենսաբանական օրգանիզմների վրա: Երկրաջերմային էլեկտրակայանները, նույնպես անվտանգ չեն, տեխնիկական ոչ ճիշտ շահագործման արդյունքում կարող են լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին, տեղանքի նստեցման պատճառ դառնալ: Ընդերքից դուրս եկող գազային խառնուրդները պարունակում են՝ ածխաթթու գազ, ջրածին, մեթան, ամոնիակ, ծծմաջրածին և այլ գազեր, որոնք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն են գործում: Հնարավոր է բարձր աղմուկ հորատանցքերի մոտ, միաժամանակ գոլորշացման հետևանքով օդի խոնավությունը բարձր է լինում: Արևային տեխնոլոգիաները մեծ մակերեսներ են զբաղեցնում և ստվերում թողնում հողային տարածքները: Հայելային անդրադարձիչների պատճառով օդը տաքանում է, փոխվում է ջրային հաշվեկշիռը, նվազում է շրջապատի խոնավությունը: Արեգակնային ջրատաքացուցիչները հանդիսանում են ջրերի աղտոտման աղբյուր:

Այսպիսով, եթե ամփոփենք, ապա Հայաստանում հատկապես հեռանկարային են համարվում հողմակայանները: Արևային ֆոտովոլտայիկ կայանները թեև կապիտալատար և թանկ տեխնոլոգիաներ են, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք անկասկած արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինեն: Երկրաջերմային էներգիայի ներուժի արդյունավետ յուրացման դեպքում, այն նույնպես էապես կնպաստի էներգետիկ անվտանգությանը: Արևային էներգիայի այլ տեխնոլոգիաները նույնպես հեռանկարային են մեր տնտեսության համար, նույնիսկ ներկա պայմանների համար որոշ տեսակի տեխնոլոգիաների շահագործումը ձեռնտու է: Չմոռանանք, որ հելիոտեխնոլոգիաների և էներգախնայության ոլորտներում որոշակի փորձառություն և ներուժ ունենք:

Ինչպես նշվեց, հողմային, արևային և երկրաջերմային աղբյուրներն ունեն ներուժ, որոնք արդյունավետ օգտագործման դեպքում կարող են զգալի ավանդ ունենալ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Հրատապ է դառնում բնական անսպառ ռեսուրսների հենքի վրա արդյունաբերության նոր ճյուղի՝ այլընտրանքային էներգետիկայի ձևավորումը, հենց որն էլ այլ նորարարություն պահանջող այլ ճյուղերի հետ պետք է դառնա մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվը:

Շարունակելի

Սարգիս Մանուկյան

Նախորդիվ`

Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը

«Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել. Դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ

Տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար

Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}