Լուիս Էնրիկե. «Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է վնասվածքից»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից առաջ պատմել է վնասվածք ունեցող խաղացողների վիճակի մասին:
«Մեսսին ժամանակին վերադարձավ, և դա մեծ ուրախություն է մեզ համար: Այժմ կրկին մեծագույն ֆուտբոլիստի խաղը վայելելու հնարավորություն ունենք:
Լիոնելը լիարժեք առողջ է, ճիշտ տրամադրվածություն ունի, իսկ նրա վնասվածքն արդեն պատմություն է: Նրան պարզապես անհրաժեշտ է մկանները տոնուսի բերել և խաղային ժամանակ ստանալ:
Մասկերանոն սարսափելի հարված ստացավ ազդրին և չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: Մենք չենք կարող ռիսկի ենթարկել մեր առանցքային խաղացողին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը: