Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի միջև:
Լավրովը վրդովմունք է հայտնել Թուրքիայի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ Անկարան, խոցելով հակաահաբեկչական գործողություն իրականացնող ռուսական ինքնաթիռը, որը չի խախտել թուրքական օդային տարածքը, փաստացի անցել է ԻԼԻՊ-ի կողմը: Լավրովը նշել է, որ դատելով ամեն ինչից`գործողությունը նախապես պլանավորված է եղել և հետապնդել է որոշակի նպատակներ:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է իր գործընկերոջը ԻԼԻՊ-ի հետ նավթի անօրինական առևտրում Թուրքիայի ներգրավվածության մասին, նշել, որ նավթը տեղափոխվում է հենց այն շրջաններով, որտեղ խոցվել է ռուսական ինքնաթիռը, հիշեցրել է այդ շրջաններում ահաբեկչական ենթակառուցվածքների, զենքի և զինամթերքի պահեստենրի, ինչպես նաև հրամանատարական կենտրոնների առկայության մասին:
Սերգեյ Լավրովը առանձնակի ընդգծել է, որ Թուրքիայի քայլը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և չի մնա անպատասխան:
Չավուշօղլուն իր հերթին իր ցավակցություններն է հայտնել ռուս օդաչուի զոհվելու կապակցությամբ:
Համաձայն ռուսական արտգործնախարարության պաշտոնական կայքէջի հաղորդագրության`Թուրքիայի արտգործնախարարը այս կամ այն կերպ փորձել է արդարացնել և հիմնավորել պաշտոնական Անկարայի գործողությունները`միաժամանակ ընգծելով Ռուսաստանի հետ երկխոսության և հարաբերությունների պահպանման կարևորության մասին;
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Լավրովը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման առաջարկը
- Լավրով. ՌԴ-ն կողմ է թուրք-սիրիական սահմանի փակմանը
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի
- Դավութօղլու. Անկարան չի ցանկանում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ