Լավրով. ՌԴ-ն կողմ է թուրք-սիրիական սահմանի փակմանը
Մոսկվան աջակցում է ահաբեկիչների սնուցումը դադարեցնելու նպատակով թուրք-սիրիական սահմանի փակման գաղափարին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ՝ դա ճիշտ առաջարկ է։ Կարծում եմ՝ վաղը նախագահ Օլանդը մեզ ավելի մանրամասն այդ մասին կասի։ Պատրաստ կլինենք լրջորեն դիտարկելու դրա համար անհրաժեշտ միջոցառումները… Շատերն ասում են, որ այդ սահմանը փակելով՝ մենք, ըստ էության, կդադարեցնենք, կկասեցնենք Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել է Լավրովը:
Նշենք, որ ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի