Գյումրու դպրոցականները կցուցադրեն իրենց կողմից պատրաստված համակարգչային խաղերը
Նոյեմբերի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների կողմից պատրաստված համակարգչային խաղերի ցուցադրությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Նշենք, որ Հիմնադրամը ԳՏԿ-ի հետ համատեղ այս տարվա ամռային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի պատրաստում և Վեբ կայքերի պատրաստում: Ամառային դպրոցին մասնակցել էին Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտներ:
Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաև գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսա¬կան գիտելիքները ամրապնդելու և կիրառելու նպատակով:
Այսպիսով, նոյեմբերի 25-ին աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնել ամառային դպրոցի արդյունքները՝ իրենց կողմից պատրաստված խաղերը: Գյումրու նորարար դպրոցականների աշխատանքները դիտելու համար հրավիրում ենք բոլոր հետաքրքված անձանց:
Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարա¬գիտության, հեռահաղոր¬¬դակ¬¬ցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր