Մեծ Բրիտանիան պատրաստվում է զորքեր ուղարկել Սիրիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դիմել է պառլամենտին, որպեսզի թույլտվություն ստանա Սիրիայում գտնվող բրիտանական զորքերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգտագործելու համար:
Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Այս շաբաթ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է էականորեն մեծացնել սպառազինությանն ու նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ծախսերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել էին ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հավանականությունը, սակայն, ըստ պարբերականի, այդ պայմանավորվածությունը կարելի է բնութագրել որպես մակերեսային:
«Մենք չենք կարող համբերել, մինչև սիրիական ճգնաժամը հանգուցալուծվի, որպեսզի հետո սկսենց Իսլամական Պետության հարցերը լուծել: Մենք չպետք է սպասենք, մինչև մեզ մոտ ահաբեկչություններ լինեն: Մենք պետք է գործենք` վտանգից առաջ անցնելով, հասկանալով, որ գոյություն ունեն սպառնալիքի անխուսափելի ռիսկեր: Այդ սպառնալիքները, որոնց առաջ մենք այսօր կանգնած ենք, չափազանց վտանգավոր են»,-հայտարարել է Քեմերոնը պառլամենտում իր ելույթի ժամանակ:
Պառլամենտի համաձայնությունը ստանալը հեշտ չի լինի, քանզի պահպանողականների մեջ շատ են Սիրիայում հակաահաբեկչական օպերացիայի նկատմամբ սկեպտիկ դիրքորոշում ունեցողները:
Քեմերոնի նախաձեռնությանը դեմ են հանդես գալիս նաև ընդդիմադիր լեյբորիստները` Ջերեմի Կորբինի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին