Ռուսաստանը Սիրիայում С-400 ՀՕՊ համալիր է տեղադրել
Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է հակաօդային պաշտպանության նոր С-400 զենիթահրթիռային համալիր, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել պաշտպանության նախարարի հարցումը` Սիրիայում գտնվող Հմեյմիմ ռազմաբազայում С-400 ՀՕՊ համակարգ տեղակայելու վերաբերյալ:
Գործակալությունը տեղեկացնում է, որ ՀՕՊ համալիրն ընդամենը մեկ օրվա ընթացքում Մերձոսկվայից ռազմական օդանավով տեղափոխվել էր Սիրիա:
С-400 համալիրը և «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրը, որն արդեն հասել է Սիրիայի ափերին, կապահովեն ռուսական ռամական ինքնաթիռների թռիչքները և կխոցեն «դրանց համար վտանգ ներկայացնող ցանկացած կետ»:
ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սիրիա ուղարկված ՀՕՊ համալիրը չի վաճառվի և կվերադարձվի Ռուսաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին