ՖԻՖԱ-ն «Ռեալին» արգելել է նոր ֆուտբոլիստների գրանցել երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել արգելել «Ռեալին»՝ երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում գրանցելու նոր ֆուտբոլիստների:
«El Mundo Deportivo»-ի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատժվել է անչափահաս խաղացողներին հայտավորելիս կանոնակարգի խախտման պատճառով:
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության օրը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ նման խախտման համար նույն կերպ պատժվել է «Բարսելոնը», որին արգելված է նոր ֆուտբոլիստների գրանցել մինչև 2016 թ. հունվարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին