Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ մեկ թող չսպասի որևէ մեկից փրկարար գործողության
Այսօր մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ պետական մարմինները հերթական անգամ ծառայեցվում են կուսակցական հատվածական շահի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեր պայքարն այսօր Հայաստանի Հանրապետության, ու կուսակցապետությունը կանխելու համար է: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը կորցնենք, թույլ չենք տա, որ այն դառնա կուսակցապետություն: Մենք պարզապես դա թույլ չենք տա»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ դեկտեմբերի մեկից սկսած քաղաքացիները կմասնակցեն ու բաժնեմասը կվերցնեն պայքարից. «Կդառնան ջահակիրները, շահակիրները, իրավունքների պաշտպանները: Ով խոսելու է հարթակից, մենաշնորհ չունի, միանձնյա չի անելու, հրապարակը պիտի խոսի, կամ չի խոսելու: Ոչ մեկ թող չսպասի որևէ մեկից փրկարար գործողության: Ժողովուրդը պետք է որոշի իր «ոչ»-ն ինչպես ասի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին