Դավիթ Բեջանյանը՝ արծաթե մեդալակիր
Հյուսթոնում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնության մինչև 105 կգ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բեջանյանն արծաթե մեդալ է նվաճել: Երկամարտում նա արձանագրել է 411 կգ ցուցանիշ (180+231): Այս քաշային կարգում հաղթանակը տոնել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայչիկովը (421), իսկ մրցանակային եռյակը եզրափակել է լատվիացի Արթուր Պլեսնիկսը (405 կգ): ՌԴ-ի մյուս ներկայացուցիչը՝ Թիմուր Նանիևը, գրավել է չորրորդ տեղը, իսկ հինգերորդ տեղում հաստատվել է Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը (402 կգ=186+261):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին