Իսլամական պետության դեմ պետք է պայքարեն պետական մարմինները, ոչ թե հաքերները. Կասպերսկի
«Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին Spiegel հրատարակության հետ հարցազրությցում նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեպ պետք է պայքարեն պետական մարմինները, ոչ թե հաքերները:
«Դեռևս ես տեսնում եմ ԻՊ-ի վեբ-կայքեր և բազմաթիվ հաշիվներ, որոնցով խմբավորումը զբաղվում է քարոզչությամբ: Իրավիճակը վերահսկողության տակ պետք է վերցնեն պետական մարմինները և հենց սոցկայքերը»,-ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Anonymous-ի հաքերները ԻՊ-ի կայքը փոխարինել են օնլայն-դեղատնով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ