Հռիփսիմե Խուրշուդյանը 14-րդն է
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհի առաջնությունում գրավել է 14-րդ տեղը:
Խուրշուդյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 111 կգ, սակայն հետո չի կարողացել բարձրացնել 115 կգ-ը: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդուհին սանձել է 115 կգ ծանրաձողը: Հրման ժամանակ Խուրշուդյանը նախ հրել է 140 կգ, այնուհետ չի կարողացել բարձրացնել 145 կգ-ը, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվել է իր կամքին ենթարկել ծանրաձողը (145 կգ): Երկամարտի 260 կգ արդյունքով Խուրշուդյանն զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունն ավարտվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին