Էրդողանը շարունակում է հուսալ, որ կհանդիպի Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակում է սպասել ՌԴ-ի կողմից պատասխանի՝ Փարիզում ընթացող կլիմայի խնդիրներով համաժողովի ընթացքում ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով NTV-ին:
«Մենք հարցում ենք ուղարկել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ առաջին օրը: Մենք դեռևս սպասում ենք պատասխանի»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Վ.Պուտինի մամուլի խոսնակ Դ.Պեսկովը հայտարարել էր, որ Փարիզում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպում նախատեսված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին