Դմիտրի Պեսկով. «Պուտին-Էրդողան հանդիպում չի լինի»
Փարիզում կայանալիք կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում նախատեսված չէ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`նման հայտարարությամբ հանդես է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Էրդողանի հետ հանդիպում նախատեսված չէ, դրա մասին խոսք չի գնում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Դմիտրի Պեսկովը:
«Նման հանդիպում չի լինի: Այս պահին գրաֆիկով ինչ-որ շփումներ նախատեսված չեն»,- հավելել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան