«Ռոստելեկոմը» Հայաստանում ներկայացրել է «Азбука Интернета» ձեռնարկը
Այսօր Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես մեկնարկել է «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, և առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։ Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
««Ռոստելեկոմը» Հայաստանում իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրեր՝ ի նպաստ Ինտերնետ գրագիտության բարձրացման։ «Азбука Интернета» ձեռնարկն ու իրականացվելիք անվճար դասընթացները առաջին քայլն է դեպի միջին և տարեց բնակչության ակտիվ ներգրավմանը Ինտերնետի օգտագործման գործընթացին և համոզված եմ՝ նախագիծը մեծ արձագանք և հետաքրքրություն կառաջացնի հանրության շրջանում»,- նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Միջոցառումն իր տրամաբանական շարունակությունը կունենա վաղը՝ դեկտեմբերի 1-ին, երբ կմեկնարկեն դասընթացները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին