Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նախօրեին Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:
Այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին