Տնտեսություն 12:42 09/12/2015 Հայաստան

Աշխարհի ցանկացած երկրում բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները. վարչապետ

«Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է: Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում տարեկան պետական բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016 թվականի պետական բյուջե նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝  եզրափակիչ իր ելույթում:

Իհարկե, ըստ նրա, կարելի է ունենալ այլ մարտավարություն, ամրագրել  տնտեսական աճի շատ հավակնոտ նիշ, իսկ հետո  փորձել հիմնավորել, թե ինչու այն հնարավոր չեղավ իրականացնել:

«Հավատացնում եմ Ձեզ, որ հիմնավորումներ, այն էլ այսօր՝  հաշվի առնելով թե համաշխարհային տնտեսական ռիսկերը, թե աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել»,- ասաց վարչապետը:

Նա նաև խոստովանեց, որ բյուջետային քննարկումների ժամանակ նման մոտեցում ևս քննարկվել է՝ գնալ նման ռիսկի և տնտեսական աճը կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ՝ ավելին:

«Սակայն իմ մոտեցումներն անփոփոխ են՝  իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում, միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ  ունենալ  ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ»,- նշեց Հ.Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ 2014թ-ի վերջին տնտեսությունը հայտնվել է տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո և ներկայիս արտաքին մարտահրավերները ի տարբերություն 2008-2009 թթ-ի մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական, իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի:

«Այդ պատճառով ՝ միջազգային հեղիանակավոր կառույցները համարում են, որ աշխարհը՝ հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ  մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում: Դրա համար մենք կվերանայենք մինչև 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014թ-ին»,- նշեց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ 2016թ-ին կսկսեն այդ ծրագրի համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ դրանում ապահովելով ընդդիմության, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը:  

Ներկայացնելով այս տարվա տնտեսական զարգացումները՝ վարչապետն ասաց, որ այս տարի արտաքին շոկերն իրական լարվածություն են ստեղծել  ՀՀ-ի տնտեսական կայունացման համար:

«Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաների սպառումների նվազեցմանը, ինչն էապես նվազեցրել է մեր արտահանումը, որն իր հերթին բացասաբար է ազդել տնտեսվարողների եկամուտների վրա»,- հավելեց վարչապետը:

Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ  2015թ.-ին հունվար-հոկտեմբերին ՌԴ ռուբլով տրանսֆերտների ծավալը թեև աճել է, բայց դոլարային արտահայտությամբ՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 միլիոն դոլարով: Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ  բնակչության սպառողականության վրա, որի հետևանքով առևտուրը 10 ամիսներին կրճատվել է շուրջ 5 տոկոսով:

«Հոռետեսները ասում էին, որ սա անխուսափելի անկման է հանգեցնելու: Միգուցե այդպես էլ լիներ, եթե չլիներ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացումը, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրումը, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող կառավարության քայլերը, ինչի արդյունքում  9 ամիսների ընթացքում երկրում գրանցվեց 3.5 տոկոս աճ»,- նշեց Հ.Աբրահամյանը:

Ըստ վարչապետի՝ բոլոր միջազգային կառուցները համակարծիք են՝ տնտեսության նման մարտահրավերների պարագայում կարևոր է հանրային ենթակառուցվածքներում ներդրումներն ավելացնելը՝  բյուջեի դեֆիցիտի ժամանակավոր ավելացման հաշվին:

«Մենք գնացել ենք հենց այդ ճանապարհով և ավելացրել ենք բյուջեի դեֆիցիտը՝ այսպիսով շեշտելով տնտեսական աճ և զբաղվածություն ապահովող ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասաց վարչապետը:

Հ.Աբրահամյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից վերցվող վարկերի արդյունավետ ծախսի վերաբերյալ հայտարարություններին՝  նշելով, որ դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են:

«Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք հանդիսացող վարկային ծրագրերը, որոնք տարիներով մշակվել են, այս կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու մեկ-երկու ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է՝ այդ վարկերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ, քանի որ լուծում են տասնամյակների հեռանկարների խնդիրներ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:  
 
Եզրափակելով խոսքը՝  վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն ունի տնտեսական զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք՝ այն դարձնելու իրականություն՝ ներառելով հասարակության կառուցողական մոտեցումները.  «Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}