Սիրիայում առևանգված հայ կաթողիկե վարդապետի մասին տեղեկություն դեռևս չկա
Երեք տարի առաջ առևանգված Հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ:
«Առևանգված վարդապետի մասին որևէ նոր տեղեկություն չկա»,- «Արևելքի» հետ զրույցում ասել է Բերիոյ թեմի հայ կաթողիկե առաջնորդ տեր Պետրոս արք. Մարիաթյանը:
Նա նաև ասել է, որ հայր Միքայելի խնդրով տարբեր առիթներով կապ են հաստատել բարձրաստիճան մարմինների հետ, բայց չի հաջողվել որևէ տեղեկություն իմանալ:
Գերապայծառն ասել է, որ ներկայումս Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է տիրում բոլոր առումներով՝ նշելով, որ «ընդհանուր տագնապալի դրության հետևանքով անկարող են որևէ հաջողության հասնել վարդապետի մասին ստույգ տեղեկություն քաղելու առնչությամբ»:
Նա նաև հիշեցրել է, որ վարդապետից բացի, 2013 թ. ապրիլից հետո առևանգվվել էին ևս երկու եպիսկոպոս: Հայր Միքայելին առևանգել էին 2013 թ. փետրվարին Հալեպ-Դամասկոս ճանապարհին:
Գերապայծառը ասել է, որ տոնական օրերին Հալեպում համեմատական խաղաղություն էր: Նա մտահոգություն է հայտնել, որ Հալեպի հայկական գաղութն օրեցօր նոսրանում է, մեծ թվով հայեր ծանր պայմանների պատճառով հեռանում են Հալեպից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց