Հսկա նապաստակը բնակարան է փնտրում
Ատլաս անունով հսկա նապաստակը, որը 7 ամսական է ու մեծ շան չափեր ունի, տուն է փնտրում ապրելու համար: Այդ մասին տեղեկացնում է Huffington Post-ը վկայակոչելով Կենդանիների նկատմամբ բռնությունների կանխարգելման շոտլանդական միության հաղորդագրությանը:
Ատլասի նախկին տերը չի կարողացել խնամել իր կենդանուն և այդ պատճառով այժմ գերմանական նապաստակի մասին հոգ են տանում Գլազգոյի Կենդանիների դեմ բռնությունների կանխարգելման միության աշխատակիցները: Կազմակերպությունը կոչ է անում Ատլասի պոտենցիալ նոր տերերին կապ հաստատել իրենց հետ:
Կենտրոնի մենեջեր Աննա Օ’Դոննելը իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ Ատլասը շատ ընկերասեր է ու սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Նա նաև բոլորին ստիպում է ուրախանալ ու ծիծաղել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին