Լորան Բլանը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: 50-ամյա մասնագետի հետ նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2018 թ. ամառը: Բլանը ՊՍԺ-ն գլխավորել է 2013-2014 թթ. մրցաշրջանի սկզբում: Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, նվաճել գավաթը, 3 անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 24 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից: Չեմպիոնների լիգայում Բլանի սաները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որի շրջանակներում կհանդիպեն «Չելսիի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին