Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 9000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 7-13-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17, ՌՊԳ-7 ու ԳՊ-25 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
- Պատժիչ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել
- Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին