Եկեք փորձենք ապացուցել, որ ռադիոն կյանքեր է փրկում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել Ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ճգնաժամի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ ռադիոն կարող է ծառայել որպես հաղորդակցման փրկարար միջոց:
Մարդկանց համար, ովքեր դառնում են քանդված հասարակությունների կամ աղետների զոհ, կամ հուսահատությամբ սպասում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող նորությունների, ռադիոն է, որ ապահովում է այդ տեղեկատվությունը։
Ռադիոն կարող է օժանդակել արտակարգ իրավիճակների արձագանքման գործողությունների, ինչպես նաև իրականացվող վերակառուցողական աշխատանքների ժամանակ։
Հանրային ռադիոյի միջոցով տեղաբնակները կարող են բարձրացնել և լսելի դարձնել իրենց ձայնը։
Այս տարի, սկսելով իրականացնել Կայուն զարգացման նպատակները, եկեք օգտագործենք ռադիոն՝ ի նպաստ մարդկության առաջխաղացման։
Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա սույն թվականի մայիսին, անհրաժեշտ է գտնել ուղիներ՝ բարձրացնելու ռադիոյի կիրառման արդյունավետությունը արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց էլ ավելի օգնելու համար։
Ռադիոյի համաշխարհային այս օրը եկեք փորձենք ապացուցել, որ ռադիոն կյանքեր է փրկում»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին