Հոգեբան. Համացանցն օգնեց հրատարակիչներին գիրքն արվեստի գործ դարձնել
Համացանցն այսօր կրթության հզոր միջոց է: Սակայն Հայաստանում դեռևս կա համացանցի հասանելիության խնդիր: Լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:
«Նույնիսկ հաշվի առնելով բջջային հեռախոսները, մեզ մոտ 50 տոկոսից քիչ է անցնում հասանելիությունը, այսինքն մենք դեռ ունենք ինֆորմացիայի հասանելության խնդիր»,-ասաց նա:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նկատեց, որ նույնիսկ համացանցի նման հասանելիության պարագայում մի քանի անգամ նվազել է գրքի վաճառքի ծավալը:
«Մարդիկ չեն կարողանում տպագիր գիրք կարդալ: Մարդիկ էլեկտրոնային տարբերակով են կարդում, փնտրում են իրենց ուզած բառով, նախադասությամբ, ստանում անհրաժեշտ ինֆորմացիան»,-ասաց Խուդոյանը:
Ստեղծված իրավիճակում գրահատարակիչները սկսել են գրավիչ գրքեր ստեղծել. «Էնքան գրավիչ, որ գիրքը դարձրել են մի արվեստի գործ, երեխաներին շատ գրավում են, ափսսոս մի քիչ թանկ են, ու ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի գիրք գնել»:
Հոգեբանը համակարգչի դեմ, համացանցում ժամեր, նույնիսկ օրեր անցկացնող երեխաների ծնողներին մի խորհուրդ ունի. «Պետք է երեխային բացատրել, որ ինքը պետք է կարողանա հրահանգել ինչ-որ բան անել կամ չանել»:
Ասուլիսի բանախոսների այլ կարծիքները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան