Արցախի նախագահը Արա Վարդանյանի հետ առողջապահության ոլորտի մի շարք ծրագրեր է քննարկել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարությունը հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ դրսևորումներից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին