Հադրութի համայնքներում կամավորական աշխատանքի կարիք կա
Ակնկալում եմ ձեզնից օպերատիվ և արդյունավետ աշխատանք, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի հողագործների ջանքերին: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանի համայնքապետների և ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, վարչապետը կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն ուղիղ կերպով ազդեցություն է թողնում բանակի մարտունակության վրա: Նա հորդորել է ներկաներին փոխհամաձայնեցված աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ՝ օգտագործելով համայնքների ողջ ներուժը:
«Շնորհիվ մեր բանակի՝ շատ արագ կարողացանք կայունացնել ռազմական իրավիճակը, սակայն այժմ պետք է լծվենք թե՛ թիկունքի ամրացման, թե՛ տնտեսության բնականոն աշխատանքների կազմակերպման գործերին: Թեև որոշ ժամկետների մասով ուշացել ենք, սակայն դեռևս ժամանակ կա գարնանացան որոշ կուլտուրաների մշակման համար»,- նշել է վարչապետը:
Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր