Տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար, նշեց, որ ներկայումս իրականացվում է մեծածավալ աշխատանք ենթակառուցվածքների հիմնարար բարեփոխումների ուղղությամբ, ինչը թույլ կտա տեղական ապրանքների և ծառայությունների համար՝ սկսած նախագծման և ստեղծման փուլից, ապահովել պատշաճ բարձրակարգ որակական պահանջներ:
«Դա նաև հնարավորություն կտա միջազգային շուկայում ավելի վստահաբար տեղական արտադրանքը և ծառայությունները ներկայացնել: Դրա համար բարեփոխումներ են իրականացվում բոլոր ուղղություններով՝ չափագիտության, ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման համակարգերում, իսկ առաջիկայում կհրապարկենք փուլ առ փուլ այս ռեֆորմների արդյունքները»,- նշեց նախարարը:
Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, տեխնոլոգիական նորարությունների խթանումն է ձեռնարկություններում, որպեսզի միավոր ապրանքի կամ ծառայության ինքնարժեքում էականորեն նվազեն հաստատուն ծախսերը, ինչի արդյունքում կունենանք ավելի ցածր ինքնարժեքով և ժամանակակից որակներին համապատասխան ապրանքներ և ծառայություններ:
Երրորդ ուղղությունն էլ արտահանման խթանումն է, այդ թվում՝ նաև երրրորդ երկրներում քաղաքականություն վարել, որպեսզի նվաճեն շուկաներ, օգնեն տեղական արտադրողներին ձեռք բերել այդ շուկաները և իրացնելի դարձնել տեղական արտադրությունը: «Այդ առումով մենք ունենք մի շարք թիրախային շուկաներ, առաջինը ԵԱՏՄ-ն է: Դրա համար իրականացվում են ենթակառուցվածքների ձևավորման ծրագրեր, այդ թվում՝ առանձին շուկաների ձեռք բերում, տոնավաճառների կազմակերպում և այլն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին