Բանկը սխալմամբ ուսանողուհուն 3 մլն եվրո է փոխանցել
Մալայզիայից 21-ամյա մի ուսանողուհի բանկային հաշիվ է բացել ու անակնկալ նվեր ստացել՝ 3 մլն եվրո: Ավստրալիական Westpac բանկում տեխնիկական խափանման հետևանքով Քրիսթին Ջիակսին Լիի հաշվեհամարին փոխանցվել է 4,6 մլն ավստրալիական դոլար (3 մլն եվրո),- տեղեկացնում է Life.ru-ն:
Գումարը վերադարձնելու կամ կատարվածի մասին բանկին հայտնելու փոխարեն, ուսանողուհին որոշել է գումարը ծախսել թանկարժեք իրեր գնելու վրա. 2014-ի հուլիսից 2015-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում աղջիկը գումարը օգտագործել է և հոգացել սեփական կարիքները:
Ավստրալիական իշխանությունները Սիդնեյում ձերբակալել են ուսանողուհուն՝ օրենքը խախտելու և բանկի գումարները ծախսելու համար:
Սակայն, ըստ աղբյուրի, աղջկա փաստաբանը պնդում է, որ հանցագործություն չի կատարվել, քանի որ նա օվերդրաֆտներ է օգտագործել, որը բանկն է տրամադրել իր պաշտպանյալին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին