Ռոնալդու. «Զիդանը համեստ մարդ է և կարողանում է լսել»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտից հետո կմնա թիմում: Հիշեցնենք, որ ֆրանսիացին մադրիդյան թիմը գլխավորել է մրցաշրջանի ընթացքում և նրան դուրս բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Հույս ունեմ, որ Զիդանը կմնա: Ես հիանում եմ նրանով՝ որպես մարզչի ու մարդու,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Միշտ հարգել ենք Զիզուին: Նա համեստ մարդ է և կարողանում է լսել, ինչը շատ կարևոր է»:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» կմրցի «Ատլետիկոյի» հետ: