ԱՄՆ պետդեպ․ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարող է լուծվել համապարփակ կարգավորման միջոցով
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Մարկ Տոները մայիսի 5-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին։ Մարկ Տոները նշել է, որ ԱՄՆ-ն, միջազգային ողջ հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։
«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարող է միայն լուծվել համապարփակ կարգավորման միջոցով։ Այնպես որ, մենք կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն վերադառնալ բանակցային սեղան՝ հասնելու կարգավորմանը և այդ նպատակներին»,-ասել է Մարկ Տոները։
Տոները նաև նշել է, որ բազմիցս նաև ասել են, որ այս ամենը պետք է իրականացվի Մինսկի խմբի շրջանակներում։
«Այստեղ կա գործընթաց, և անհրաժեշտ է, որպեսզի այս գործընթաց վերադառնան բոլոր կողմերը»,-ասել է Մարկ Տոները։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց կսկսվի. Քննարկում
- Դավիթ Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացին մեկնարկ հաղորդվեց
- Եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցային գործընթացում արդյունք տեսնել, նա ուղղակի պետք է բանակցի Ստեփանակերտի հետ. Շավարշ Քոչարյան
- Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի, Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ