Հասարակություն 20:20 05/05/2016 Հայաստան

Եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց կսկսվի. Քննարկում

«Եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, կարծում եմ գործընթաց կսկսվի ոչ միայն փոխօգնության առումով, այլ նաև Արցախի անկախությունը ճանաչելու առումով»,- այս մասին այսօր  «Մեդիա կենտրոն»-ում «ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետևանքները» թեմայով բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը:

Նրա խոսքերով՝ այսօր այդ հարցը քննարկվել է կառավարությունում և սա գործընթացի սկիզբ է, որը հետագայում կարող է քննարկման դրվել Ազգային ժողովում, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և  արտաքին նպաստավոր պայմաններ արձանագրվեն:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքերով էլ՝ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ անի՝  Ադրբեջանին և  աշխարհին ապացուցելու, որ երբ մենք ասում ենք պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը  ճանաչելու է Արցախի անկախություն, ապա դա չի ասվում ուղղակի ասելու համար:

Նրա խոսքերով՝  նույն կերպ միջազգային հանրությունը երկար ժամանակ չէր հավատում հայկական կողմի նախազգուշացումներին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել:

«Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները, և հիմա մենք պետք է ցույց տանք բոլորին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչելու ենք Արցախի անկախությունը»,- նշեց Թևան Պողոսյանը:

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ  Կառավարությունում հարցի ներկայացման ժամանակ որևէ քննարկում չի եղել, հետևաբար, սա որոշում է՝ կայացված նման գործընթաց նախաձեռնելու:

«Հակված եմ կարծելու, որ ականջալուր են լինում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. նոյեմբերի հանրահավաքին հնչած այն առաջարկությանն իշխանություններին, որ պատեհ ժամանակն է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը, ընթացակարգով ուղարկի նախագահական աշխատակազմ, որն էլ կարող է որոշումն առկախել և օգտագործի այն ժամանակ, երբ դրա կարիքը կլինի: Պարոն Մելիքյանի ասածի մեջ նման տարրեր տեսա: Եթե ինչ-որ մի փուլ անցնի, իսկ մենք տեսանք, որ առաջին փուլը դա կառավարության կողմից նախագծի եզրակացությանը հավանություն տալն է, նախագիծը կարող է գնալ Ազգային ժողով, որտեղ այս թեմայի վերաբերյալ կարող են բովանդակային քննարկումներ լինել: Ես  որևէ վտանգ չեմ տեսնում, որ Ազգային ժողովն էլ քննարկի և հանդես գա համապատասխան որոշմամբ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանն էլ նշեց, որ  Արցախի անկախությունը ճանաչելու հարցը Հայաստանը մշտապես օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ «որպես վերջին փամփուշտ»:

«Կարծում եմ, որ գործընթացն ավելի երկար կլինի՝  հասկանալու համար ընդհանուր զարգացումները, քանի որ իսկապես բոլորը հասկանում են, որ բանակցային ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծում չունի: Միևնույն ժամանակ կողմերը չեն ուզում բուն մեղադրանքն իրենց վրա վերցնել, թեև մենք կարող ենք հստակ մեղադրել Ադրբեջանին՝ բազմաթիվ անգամները զինադադարը խախտելու համար»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ նրա՝  այն տեսակետները, թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ինչ-որ բացասական հետևանքներ կունենան, մի փոքր չափազանցված է: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ չի ձեռնարկում Արցախի անկախությունը ճանաչելու կամ չճանաչելու համար,  այլ անում է դա՝ ըստ իր հնարավորությունների, ըստ աշխարհաքաղաքական վիճակի, Հայաստանի ներքին վիճակի, թեև, ըստ նրա, այս ընթացքում հարմար ժամանակ չի և դեռևս կսպասի:

«Ադրբեջանը երկրորդ փորձը  կանի, և  պարբերաբար, ցավոք, 3-4 կամ մինչև 6 ամիսը մեկ ապրիլյան գործողություններից կանի, մինչև մենք կարողանանք իրենց ինչպես հարկն է պատժել և հասկացնել, որ ամեն նման գործողություններից պատժվելու են: Իրենց զսպման միակ ճանապարհը դա կլինի»,- նշեց Արա Պապյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}