Վարանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպես հաղորդում է «Le 10 Sport»-ը, 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով Ժոզե Մոուրինյոն է հետաքրքրված, ով Լուի վան Գալի պաշտոնանկության դեպքում ֆավորիտ է անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար: Ինքը՝ Վարանը, դիտարկում է «Ռեալից» հեռանալու տարբերակը, քանի որ մշտական տեղ չունի հիմնական կազմում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պաշտպանի տրանսֆերը նաև «Բավարիան» ու ՊՍԺ-ն են ցանկանում գնել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին