Ես շահագրգիռ եմ եղել, որ Արամ Դանիելյանը հաղթեր. Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է, այսօր խոստովանեց, որ ինքը շահագրգիռ է եղել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթի ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:
«Այո, ես շահագրգիռ եմ եղել, որ Արամ Դանիելյանը հաղթեր: Բայց խի՞ չեզոք դիրք ընդունեի, ինչի՞ համար: Ես, որպես մարզպետ, գտել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետը:
Այդուհանդերձ, մարզպետը մեկ այլ խոստովանություն էլ արեց. նա չհերքեց, որ Հարզդանի վերընտրված քաղաքապետը նախկինում թերացել է իր աշխատանքի մեջ:
Հարցին, թե դրա համար նկատողություն տվե՞լ է Արամ Դանիելյանին, պատասխանեց. «Չէ, բազմիցս զրուցել եմ հետը, ասել եմ, որ պետք է շտկվի»:
Այնուհետև շարունակեց. «Ես ուզել եմ, որ ինքը լինի քաղաքապետ, որովհետև, առաջինը՝ իմ ընկերն է, երկրորդը, իշխանության թեկնածուն է: Ես էլ Կոտայքի մարզպետն եմ, պաշտպանել եմ իրան, թեման փակեցինք»:
Արձագանքելով այն հայտարարություններին, թե Հրազդանում քաղաքապետի նախկին թեկնածուն, ով այժմ քաղաքապետ է, ընտրակաշառք է բաժանել, Գուլոյանն ասաց, որ նման բան չի եղել և դրանք ուղղակի խոսակցություններ են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին