Պաոլո Մալդինի. «Լավագույնը լռելն է, բայց ես կասեմ»
«Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին շեշտել է, որ պատրաստ է աշխատել ակումբի համակարգում, եթե դա կօգնի թիմին: Վերջին մի քանի մրցաշրջանում միլանցիները ճգնաժամի մեջ են, իսկ ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ պատրաստ է վաճառել «Միլանը»:
«Ակումբի համար ոչ հեշտ ժամանակներում կարող եմ ասել, որ լավագույնը լռելն է,- Մալդինիի խոսքերը մեջբերել է «Gazetta World»-ը:- Սակայն ես կասեմ. եթե իմ ընտանիքի համար շատ բան արած «Միլանին» օգնելու հնարավորություն ունենամ, կանեմ դա: Ինձ թվում, է, որ թիմին պակասում է համախմբվածությունը: Վստահ եմ՝ ակումբում կընդունեն ինձ, քանզի պետք չէ բացատրել, թե ով եմ ես»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին