Ո՞ր հավաքականը կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն` ըստ Բուֆոնի
Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը Ֆրանսիայի ընտրանին է:
«Իմ կարծիքով Եվրոպայի չեմպիոն հռչակվելու ամենամեծ շանսերն ունի Ֆրանսիայի հավաքականը: Հանդես գալով սեփական հարկի տակ` նրանք ավելի մոտիվացված կլինեն, քան մյուս մասնակիցները: Բացի այդ, Ֆրանսիայի ընտրանին հիանալի կազմ ունի:
Հավակնորդների ցուցակում կարող եմ ավելացնել նաև Գերմանիայի ընտրանուն, որը ևս շատ ուժեղ է և մրցաշարերում մշտապես ձգտում է հաջողության: 3-րդ ֆավորիտը, ըստ իս, Իսպանիայի հավաքականն է: Ստվերային ֆավորիտներ կարող եմ համարել Բելգիայի և Իտալիայի հավաքականներին»,- նշել է Բուֆոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին