Վարչապետը խոստացել է ԿԲ-ի հետ քննարկել կարկուտից տուժած գյուղացիների վարկերի մարումը հետաձգելու հարցը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Աբրահամյանը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի, վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ:
Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին և այլ խնդիրների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին