Շենգավիթը, Մալաթիա-Սեբաստիան և Նոր Նորքը Երևանում ամենաբնակեցված շրջաններն են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում մշտական բնակչության թիվը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 1 մլն 73.4 հազար մարդ:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, Երևանի վարչական շրջաններից առավել մեծ թվով բնակչություն ունեն՝ Շենգավիթը, Մալաթիա-Սեբաստիան և Նոր Նորքը՝ համապատասխանաբար 139,1 հազար, 136 հազար և 130,4 հազար: Ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշեն համայնքը՝ 9 800:
Մայրաքաղաքի մնացած վարչական շրջաններում պատկերը հետևյալն է.
Էրեբունի՝ 126.6 հազար մարդ, Կենտրոն՝ 125.6 հազար, Արաբկիր՝ 115.6 հազար, Աջափնյակ՝ 109.0 հազար, Քանաքեռ-Զեյթուն՝ 74 հազար, Ավան՝ 53 հազար,Դավիթաշեն՝ 42.5 հազար, Նորք-Մարաշ՝ 11.8 հազար:
Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 994,4 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին