Իբրահիմովիչ. «Ապագան արդեն որոշված է»
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ մոտենում է ավարտին, այսօր հայտարարել է, որ կողմնորոշվել է նոր ակումբի ընտրության հարցում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ապագան արդեն որոշված է: Ես կատարել եմ իմ ընտրությունը: Ինձ համար կարևոր չէ, պայմանագիրը կստորագրվի մինչև Եվրոպայի առաջնությունը, թե՞ հետո: Հաճույք եմ ստանում այն նորություններից, որոնք իմ մասին գրում է մամուլը: Զավեշտալի է հետևել այդ ամենին: Հետաքրքրություն եմ տեսնում Անգլիայում, Իտալիայում և այլ լիգաներում: Կան կոնկրետ առաջարկներ, որոնք առաջընթաց են խոստանում: Հիմա իմ մտքերը պտտվում են միայն «Եվրո-2016»-ի շուրջ»,- նշել է Իբրահիմովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին