Ֆուտբոլի ակադեմիայի թիմն ավարտեց պայքարը 1/4 եզրափակչում
Մայիսի 26-ից Միլանում մեկնարկեց «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային չորրորդ ֆորումը: Հայաստանն այս ֆորումում ներկայացնում է Ֆուտբոլի ակադեմիան: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր կայացել են ֆուտբոլային մրցաշարի խմբային և փլեյ-օֆֆ փուլերի հանդիպումները: Ֆուտբոլի ակադեմիայի թիմը ընդգրկվել էր F խմբում, որտեղ մրցել է Բուլղարիայի, Հոլանդիայի և Ղրղզստանի ներկայացուցիչների հետ: Մեր թիմը 1:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի «Բերոե» թիմին, 2:0 հաշվով` Ղրղզստանի «Դորդոյին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Հոլանդիայի «Դաբլ Դատչիս» թիմի հետ: Խմբում գրավելով առաջին տեղը` նվաճել է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
1/8 եզրափակիչում Ֆուտբոլի ակադեմիայի թիմի մրցակիցն էր բրազիլական «Պալմեյրասը»: Մեր տղաներին հաջողվել է 2:1 հաշվով հաղթանակ տոնել լրացուցիչ ժամանակում և դուրս գալ 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել է Ռուսաստանի «Զենիթին»:
Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին