Իրանի արդարադատության նախարարն այսօր կայցելի Հայաստան
Իրանի արդարադատության նախարարն այսօր կայցելի Հայաստան,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ արդարադատության նախարարի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան կայցելի Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուր Մոհամմադին:
Նախատեսվում է, որ իրանցի նախարարը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին