Վրսալկո. «Խորվաթիայի ընտրանին ֆավորիտների շարքում է»
«Սասուոլոյի» և Խորվաթիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Շիմե Վրսալկոն կարծում է, որ իր թիմը լուրջ հաջողությունների կարող է հասնել «Եվրո-2016»-ում: Առայժմ Վրսալկոն Խորվաթիայի ընտրանու կազմում նախապատրաստվում է մայրցամաքային առաջնությանը, իսկ ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ պաշտպանն ամռանը կտեղափոխվի «Ատլետիկո»:
«Հիմա ես կենտրոնացած եմ միայն Խորվաթիայի հավաքականի վրա: Դա է այն ամենը, ինչ կուզեի ասել,- Վրսալկոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Լավ թիմ ունենք և ֆավորիտների շարքում ենք: Կարող ենք ինչ-որ նշանակալից բանի հասնել:
Մեր արդյունքները լավ են ազդում սեփական ուժերի հանդեպ վստահության վրա: Մարդիկ հավատում են մեզ: Ուզում ենք լուրջ հաջողությունների հասնել Եվրոպայի առաջնությունում: Կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է