Քուրդ ապստամբները Սիրիայում 12 գյուղ են ազատագրել
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական ապստամբական շարժումը շարունակում է հարձակումը Ռաքքայի շրջանում գտնվող սիրիական Էս-Սաուրա քաղաքի ուղղությամբ: Մեկ օրվա ընթացքում նրանք ազատագրել են 12 գյուղ: Այս մասին «Ռիա նվոստիի» փոխանցմամբ հայտարարել են քուրդ ապստամբները:
«Մեր ուժերը շարունակում են հարձակումը դեպի Տաբակա, «Իսլամական պետությունից» ազատագրվել է ավելի քան 12 գյուղ: Մեծ քանակությամբ գրոհայիններ են ոչնչացվել, մեզ մոտ կա 15 մարմին»,- հայտարարել է Քրդական ինքնապաշտպանության ազգային ջոկատը (YPG)-ն, որը հարում է «Սիրիական դոմոկրատական ուժերին»:
Նշվում է, որ ապստամբները բռնագրավել են ՁՀՆ-7 տեսակի 2 նռնականետ և 12 Կալաշնիկովի ինքնաձիգ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին