Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտուրը Բելառուսում խրախուսվում է օրենքով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի հանրապետության միջև ազատ առևտրի մասին օրենքը, որն ընդունվել է Բելառուսի խորհրդարանի կողմից մայիսի 16-ին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Վավերացնել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ երկրների, մյուս կողմից՝ Վիետնամի սոցիալիստական հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- մասնավորապես նշված է փաստաթղթում:
Նշենք, որ համաձայնագիրն ընդունվել է 2015թ.-ի մայիս ամսին Ղազախստանում: Համաձայնագիրը ենթադրում է կողմերի միջև առևտրի 60% անվանական ապրանքների մաքսավճարների զրոյացում, իսկ 2025թ.-ին այդ ապրանքների ցանկը կհասնի 90%-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին