ՊՆ-ն զգուշացնում է... ու՞մ
ՀՀ ՊՆ-ն տարածել է սոցիալական տեսահոլովակ՝ խնդրելով եթերում օգտագործել այն։ Հոլովակը կոչվում է՝ «Պահպանենք ռազմական գաղտնիքը», սկսվում է, թե ինչպես դպրոցում ուսուցչուհին երեխաներին հորդորում է պահպանել ռազմական գաղտնիքը։ Տանը կինը ամուսնուն հարցնում է՝ իրո՞ք այդքան լարված է վիճակը, ու դպրոցից վերադարձած երեխանն մորը նկատողություն է անում, թե՝ պիտի պահպանել ռազմական գաղտնիքը։
Հարց է՝ ռազմական գաղտնիքը ով պիտի պահպանի, ո՞ւմ է դիմում ՊՆ-ն։ Ռազմական գաղտնիքը սոցիալակա՞ն հարց է, թե՞ բանակի։
Մի ձեռքով նախընտրելի մարդկանց հայտնում են ռազմական, չգիտեմ՝ գաղտնիք, թե ոչ, բայց տարածման «ենթակա» նյութեր, որոնց մասին ուզում են, որ հանրությունը իմանա, բայց որ իրենք չլինեն ասողը, մյուս կողմից սոցիալական գովազդ են պատրաստում, թե՝ «Պահպանեք ռազմական գաղտնիքը»։
Մի ասեք՝ արեք, կսովորենք։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ